USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Apple-ը նոր iOS է ներկայացրել

06.06.2017, 14:29
WWDC 2017 համաժողովի շրջանակում Apple կորպորացիան ներկայացրել է իր օպերացիոն նոր համակարգերի տարբերակները, այդ թվում iOS 11-ը:
 Apple-ը նոր iOS է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,   6 հունիսի. /ԱՌԿԱ/. WWDC 2017 համաժողովի շրջանակում Apple կորպորացիան ներկայացրել է իր օպերացիոն նոր համակարգերի տարբերակները, այդ թվում iOS 11-ը:

Ինպես գրում է Lenta.ru-ն, այդ միջոցառման ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել ընկերության պաշտոնական կայքում։

iOS-ում iMessage и Apple Pay-ի օգնությամբ ծանոթներին փող փոխանցելու հնարավորություն է հայտնվել: Ընկերությունում օպտիմալացրել են սարքի օգտագործվող տարածքը.  iCloud-ում պահվում են սուրհանդակի հաղորդագրությունները, իսկ լուսանկարներն ու հոլովակները ավելի քիչ են  «կշռում առանց որակը կորցնելու»:

Համակարգի «կառավարման կենտրոնը» նոր ձևավորում է ստացել: Արդեն բոլոր նյութերը հասանելի են մեկ էկրանի վրա, ինչպես նաև կարգավորումների ընդլայնված մենյուի որոշակի միավորի համար  առկա է 3D Touch-ի աջակցությունը:  

App Store հավելվածների խանութը ևս վերաձևավորվել է և այժմ նման է «երաժշտություն» հավելվածին: Հայտնվել է խաղերի, ծրագրերի  առանձին հավելված, փոխվել է հավելվածի նկարագրության էջը: Առանձին  են դուրս բերվել տարբեր հավաքածուները, ինչպես նաև  կուրատորի խորհուրդների հոդվածները:   
Համակարգում հայտնվել է հատուկ ռեժիմ, «Չանհանգստացնել ղեկին»: Այն ակտիվացվում է  ավտոմատ կերպով, երբ համակարգը հասկանում է, որ օգտատերը նստում է ղեկին:

Համակարգը տեղադրման համար հասանելի կլինի 2017 թ-ի աշնանը: -0-