USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Apple-ը զբաղեցրել է Fortune 500 վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը

08.06.2016, 14:21
Fortune պարբերականը հրապարակել է ամերիկյան ամենաշահութաբեր ընկերությունների` իր Fortune 500 ամենայա վարկանիշային աղյուսակը, գրում է vestifinance.ru-ն:
Apple-ը զբաղեցրել է Fortune 500 վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Fortune պարբերականը հրապարակել է ամերիկյան ամենաշահութաբեր ընկերությունների` իր Fortune 500 ամենայա վարկանիշային աղյուսակը, գրում է vestifinance.ru-ն:

Այս տարի Apple ընկերությունն առաջին անգամ ներառվել է առաջատար եռյակում` զիջելով միայն առևտրային հսկա Wal-Mart-ին և նավթային Exxon Mobil կոնսորցիումին:

Fortune 500–ի 62-րդ ամենամյա վարկանիշային աղյուսակի եռյակում առաջին անգամ հայտնվել է Apple-ը: «Խնձորավաճառներն» անցած տարի զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը, 2013 թ.-ին` 6-րդ հորիզոնականը, 2012 թ.-ին` 17-րդ, 2011 թ.-ին` 35-րդ, իսկ 2010 թ.-ին` 56-րդ հորիզոնականը:

Նախորդ տարվա ընթացքում Apple–ի ներկայացուցիչները գերազանցել են ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ Chevron Corporation էներգետիկ ընկերությանը և Berkshire Hathaway միջազգային հոլդինգային խառնահանքին: Աղյուսակի առաջին և երկրորդ հորիզոնականները դեռևս զբաղեցնում են Wal-Mart-ը և աշխարհում ամենախոշոր մասնավոր Exxon Mobile նավթային ընկերությունը:


Apple-ը զբաղեցրել է աղյուսակի երրորդ հորիզոնականը 233,7 մլն դոլար հասույթի շնորհիվ: 2015 թ.-ին Exxon Mobil-ի եկամուտը կազմել է 246,2 մլն դոլար, իսկ Wal-Mart ընկերությունը մերձակա մրցակիցներին անցել է գրեթե երկու անգամ: Սուպերմարկետների ցանցի ընդհանուր եկամուտը կազմել է 482,1 մլն դրամ:

Տեխնոլոգիական ընկերություններից միայն AT&T հեռահաղորդակցական օպերատորն է ներառվել առաջին տասնյակում (10-րդ հորիզոնական): Բարձր տեխնոլոգիաների այլ խոշոր ընկերություններ զբաղեցրել են աղյուսակի հետևյալ հորիզոնականները` Verizon (13-րդ հորիզոնական), Amazon (18- րդ հորիզոնական), HP (20- րդ հորիզոնական), Microsoft (25- րդ հորիզոնական), IBM (31- րդ հորիզոնական), Alphabet (36- րդ հորիզոնական), Intel (51- րդ հորիզոնական), Cisco Systems (54- րդ հորիզոնական), Oracle (77- րդ հորիզոնական), Qualcomm (110- րդ հորիզոնական), Facebook (157- րդ հորիզոնական) և Broadcom (331- րդ հորիզոնական):

Fortune-ից բացի, կուպերտինացիները հեղինակավոր դիրք են զբաղեցրել նաև Forbes-ում, որն անցած ամիս վեցերորդ անգամ անընդմեջ Apple-ն անվանել է ամենաթանկ ապրանքանիշ:

Աշխարհի ամենաթանկ բրենդերի վարկանիշային աղյուսակը կազմելիս Forbes-ը հաշվի է առել ընկերությունների շահույթը վերջին երեք տարիների ընթացքում և տարբեր ոլորտներում շահույթի վրա ապրանքանիշի ազդեցության գործակիցը:

Apple բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 6 տոկոսով և 2016 թ.-ին Forbes-ի հաշվարկով կազմել է 154,1 մլրդ դոլար, ինչը գերազանցում է Google, Microsoft, Coca-Cola և Facebook ապրանքանշանների արժեքը: Ամեն տարի ընկերությունը գովազդի վրա ծախսում է 1,8 մլրդ դոլար: -0-