Apple–ը դարձել է ամենաթանկարժեք ամերիկյան ընկերությունը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple–ի բաժնետոմսերի արժեքը, երեքշաբթի կատարված առուվաճառքի արդյունքում, հասել է ռեկորդային 122,02 դոլարի` թույլ տալով շարժական սարքեր արտադրողին դառնալ առաջին ամերիկյան ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 700 մլրդ դոլարը, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։
Ընկերության ընդհանուր արժեքը, երեքշաբթի առուվաճառքի արդյունքում, գնահատվել է 710,8 մլրդ դոլար, հաղորդում է MarketWatch գործակալությունը։
Apple–ի կապիտալիզացիան կրկնակի գերազանցել է Microsoft ընկերության 347,5 մլրդ դոլարի կապիտալիզացիային։ Գործակալությունը նշում է, որ Microsoft–ը ԱՄՆ–ում երկրորդ ընկերությունն է կապիտալիզիացիայի մակարդակով։
Apple–ը դրական դինամիկա է գրանցում բորսայում 2014–2015թթ.–ի առաջին եռամսյակի արդյունքում հրապարակված հաշվետվությունից հետո, որտեղ ընկերությունը հայտարարել է հասույթի 29,5 տոկոսանոց աճի մասին` մինչև 74,6 մլրդ դոլար։ Ցուցանիշի աճին նպաստել են հոկտեմբեր–դեկտեմբերին iPhone սմարթֆոնների ռեկորդային վաճառքները` 74,5 մլն միավոր։–0–