USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Apple–ը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը

14.05.2015, 13:35
Apple ընկերությունը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը, որը հրապարակել է ամերիկյան Forbes–ը, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Apple–ը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը, որը հրապարակել է ամերիկյան Forbes–ը, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Հրատարակության գնահատականներով` Apple ապրանքանիշի գինը տարվա ընթացքում ավելացել է 17 տոկոսով` մինչև 145,3 մլրդ դոլար։

Վարկանիշում երկրորդ հորիզոնականը նախորդ տարվա պես զբաղեցնում է Microsoft–ը, որի արժեքը, Forbes–ի գնահատականով, աճել է 10 տոկոսով` մինչև 69,3 մլրդ դոլար։ Երրորդ տեղում է Google ինտերնետային կորպորացիայի ապրանքանիշն է, որը տարվա ընթացքում թանկացել է 16 տոկոսով` մինչև 65,6 մլրդ դոլար։

Միակ ոչ տեխնոլոգիական ընկերությունը, որի ապրանքանիշը ներառված է հինգ ամենաթանկ ապրանքանիշների ցանկում, Coca-Cola–ն է։

Տարվա ընթացքում բոլորից շատ թանկացել է Facebook սոցցանցի ապրանքանիշը, որի արժեքն ավելացել է 54 տոկոսով` հասնելով 36,5 մլրդ դոլարի։

Ավելի քան 30 ապրանքանիշների արժեքը տարվա ընթացքում նվազել է։ Վնասների գծով առաջատարը Adidas–ն է, որի արժեքը նվազել է 14 տոկոսով` կազմելով 6,8 մլրդ դոլար։ Adidas–ը զբաղեցնում է 83–րդ տեղը ամենաթանկ ապրանքանիշների հարյուրյակում։ Danone ապրանքանիշի արժեքը նվազել է 13 տոկոսով` հասնելով 9,6 մլրդ դոլարի և զբաղեցրել է 54–րդ տեղը։ –0–