Apple–ի երկրպագուները նշում է Սթիվ Ջոբսի 60–ամյակը
25.02.2015,
18:10
Փետրվարի 24–ին Apple ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսը կդառնար 60 տարեկան։ Ողջ աշխարհի երկրպագուներն այդ օրը վերընթերցում են արդեն անգիր արած կենսագրությունը, հիշում են թևավոր արտահայտությունները, կրկին անգամ դիտում են պատմական ելույթներն ու շնորհանդեսները և, իհարկե, առանձնահատուկ ջերմություն են զգում Apple–ի արտադրած և սիրելի դարձած սմարթֆոնների նկատմամբ, գրում է Newsru.com–ը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 24–ին Apple ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսը կդառնար 60 տարեկան։ Ողջ աշխարհի երկրպագուներն այդ օրը վերընթերցում են արդեն անգիր արած կենսագրությունը, հիշում են թևավոր արտահայտությունները, կրկին անգամ դիտում են պատմական ելույթներն ու շնորհանդեսները և, իհարկե, առանձնահատուկ ջերմություն են զգում Apple–ի արտադրած և սիրելի դարձած սմարթֆոնների նկատմամբ, գրում է Newsru.com–ը։
Ջոբսի համար, թերևս, ամենամեծ նվերը կլիներ այն, որ այսօր իր ստեղծած ընկերությունը բարգավաճում է և զբաղեցնում է առաջատարի դիրքը hi-tech տեխնոլոգիաների ոլորտում։ Թեև որոշ թերահավատներ կասկածներ ունեին, ոմանք էլ գուցե դեռ այս պահին էլ կասկածներ ունեն ընկերության ապագայի հարցում, այնուհանդերձ ընկերության վերջին ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև նոր աղմկահարույց նախագծերը, այդ թվում էլեկտրամոբիլի մշակումն ու խոշորագույն կոմերցիոն «արևային ֆերմայի» կառուցումն այդքան էլ մեծ փաստարկներ չեն թողնում։
Հաջորդ տարի ընկերության աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, արդեն կարող են տեղափոխվել նոր գերժամանակակից կենտրոնական գրասենյակ, որն ունի հսկա թռչող ափսեի տեսք, ինչի մասին իր մահից առաջ երազում էր Սթիվ Ջոբսը։–0–