USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Apple-ը 2017 թ.-ին iPad-ի երեք նոր մոդլեներ կներկայացնի

09.01.2017, 17:21
Apple ընկերությունը 2017 թ.-ի առաջին կիսամյակում նախատեսում է ներկայացնել iPad պլանշետի երեք նոր մոդել:
Apple-ը 2017 թ.-ին iPad-ի երեք նոր մոդլեներ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը 2017 թ.-ի առաջին կիսամյակում նախատեսում է ներկայացնել iPad պլանշետի երեք նոր մոդել: Այդ մասին հայտնում է AppleInsider-ը` հղում անելով KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուոին:

Փորձագետը կարծում է, որ ընկերությունը կհրաժարվի mini տարբերակից` hօգուտ մեծ էկրաններով մոդելների: Apple-ը, Մին-Չի Կուոի կարծիքով, կներկայացնի 12,9, 10 և 9,7 դյույմանոց անկյունագծով պլանշետներ, գրում է gazeta.ru–ն։ 

iPad Pro-ի երկրորդ սերունդը կարող է ունենալ անկյունագծի առավեագույն չափ, իսկ 10 դյույմանոց էկրանը կդառնա անշրջանակ դիզայնով պլանշետի պրեմիալ տարբերակը: Ամենափոքր էկրանը վերաբերում է iPad-ի բյուջետային տարբերակին:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple-ը 2017 թ.-ին կնվազեցնի iPad-ի առաքումները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple-ը 2017 թ.-ին 10 տոկոսով կկրճատի iPhone-ի արտադրությունը: -0-