Apple-ը 1 մլն դոլարի iPad կվաճառի հենց առաջին օրը. վերլուծաբաններ
13.03.2012,
14:16
Երբ iPad-ը հայտնվի ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի խանութներում, սպասվում է, որ Apple ընկերությունը շուրջ 1 մլն նոր iPad պլանշետային համակարգիչ կիրացնի վաճառքի հենց առաջին օրը:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Երբ iPad-ը հայտնվի ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի խանութներում, սպասվում է, որ Apple ընկերությունը շուրջ 1 մլն նոր iPad պլանշետային համակարգիչ կիրացնի վաճառքի հենց առաջին օրը, որը նախատեսված է ուրբաթ՝ մարտի 16-ին, հաղորդում է Apple Insider-ը՝ հղում անելով Piper Jaffray-ի վերլուծաբաններին:
Երրորդ սերնդի iPad-ի թողարկման մասին հայտարարվեց նախորդ շաբաթ: Այս iPad-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ էկրանը ռեկորդային բարձր հստակություն ունի,: «Առաջին ալիքի» երկրների առցանց գնորդներին նոր iPad-ի առաքումը պետք է սկսվեր մարտի 16-ին, երբ պլանշետը հայտնվեր սովորական խանութներում, սակայն Apple-ը շուկաների մեծ մասում արդեն երկու-երեք շաբաթով ավելացրել է առաքման ժամկետը: Ըստ Apple-ի տվյալների՝ նոր iPad-ի պահանջարկը գերազանցել է սպասումները, և դա ստիպել է ընկերությանը փոխել առաքման ժամկետները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Piper Jaffray-ի վերլուծաբան Ջին Մանսթերը (Gene Munster) կանխատեսում է, որ Apple-ը վաճառքի առաջին օրը կիրացնի ավելի քան մեկ միլիոն նոր iPad: Նույն վերլուծական ընկերության տվյալների համաձայն, Apple-ը իրացրել է շուրջ 500 հազար iPad 2 սարքավորման վաճառքի առաջին հանգստյան օրերին: 2010 թ.-ի ապրիլին iPad պլանշետի դեբյուտային մոդելը վաճառքի առաջին օրը գնել է շուրջ 300 հազար մարդ:
Վերլուծաբանների նախնական կանխատեսումների համաձայն, այս եռամսյակում Apple-ը կվաճառի շուրջ 10,1 մլն iPad: Եթե նոր iPad-ի շուրջ առաջացած իրարանցումը չմարի առաջիկա ժամանակում, ապա ընկերությունն ունի կանխատեսումներն արդարացնելու բոլոր հնարավորությունները:-0-