Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մեր բաժանորդների անվտանգությունն ու մշտական հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը՝ Team Telecom Armenia-ն ստորև ներկայացված երկրներում գտնվող իր բաժանորդներին կտրամադրի հավելյալ 1 GB անվճար ինտերնետ փաթեթ ռոումինգում:
• Արաբական Միացյալ Էմիրություններ
• Իսրայել
• Կատար
• Սաուդիան Արաբիա
• Քուվեյթ
• Օման
• Իրաք
• Հորդանան
• Բահրեյն
Team-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իրականացնելու աջակցության նոր քայլեր՝ ապահովելով մեր բաժանորդների անխափան կապը։
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։