USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Անօդաչու ռոբոտների մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսին Երևանում

18.04.2016, 20:53
Անօդաչու ռոբոտների մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսին Երևանում, հայտնում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։
Անօդաչու ռոբոտների մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Անօդաչու ռոբոտների մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսին Երևանում, հայտնում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։

Մրցույթն անցկացնում է UITE–ն ArmRobotics ռոբոտների հայկական առաջնության ծրագրի շրջանակում։  

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` գրանցում, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Գրանցման փուլը մեկնարկել է նոյեմբերի 8–ից։ Այդ փուլում գաղափարների բոլոր հեղինակները հնարավորություն են ունեղել խորհրդատվություն ստանալ ժյուրիի կազմում ընդգրկված փորձագետների հետ։ 

Մրցույթի կիսաեզրափակիչն անցկացվել է փետրվար–մարտին։

Եզրափակչի հաղթողներին մայիսին կորոշի պրոֆեսիոնալ ժյուրին։ Ծրագրվում է, որ հաղթողները դրամական խոշոր մրցանակներ կստանան Ucom ընկերության մրցույթի գործընկերոջից։ 

Անօդաչու ռոբոտների առաջին մրցույթը Հայաստանում անցկացվել է 2013 թվականին։ Մասնակիցները մշակել և պատրաստել են թռչող սարքեր, որոնք ուսումնասիրում են տարածքը, զանազանում են առցանց ռեժիմով պատկերներ փոխանցող նշաններ։ Թռիչքն ու վայրէջքը կարող էր իրականացվել ինչպես ինքնակառավարման, այնպես էլ հեռակառավարման միջոցով։ -0-