USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Android-ում առկա սխալի հետևանքով մշակողներին հանսանելի են դառնում օգտատերերի լուսանկարները

02.03.2012, 17:59
Հանրահայտ Android օպերացիոն համակարգի կոդում առկա սխալը թույլ է տալիս, որ ներդիրներից յուրաքանչյուրի համար հասանելի դառնան օգտատերերի լուսանկարները և դրանք ներբեռնեն սերվերում, հաղորդում է The New York Times թերթը՝ վկայակոչելով տեղեկատվական անվտանգության փորձագետներին:
Android-ում առկա սխալի հետևանքով մշակողներին հանսանելի են դառնում օգտատերերի լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հանրահայտ Android օպերացիոն համակարգի կոդում առկա սխալը թույլ է տալիս, որ ներդիրներից յուրաքանչյուրի համար հասանելի դառնան օգտատերերի լուսանկարները և դրանք ներբեռնեն սերվերում, հաղորդում է The New York Times թերթը՝ վկայակոչելով տեղեկատվական անվտանգության փորձագետներին:

Շաբաթվա սկզբում նման խոցելի տեղ էր հայտնաբերվել iOS համակարգում, որով աշխատում են Apple-ի սարքերը՝ iPhone և  iPad սմարթֆոնները: Սակայն iOS-ի դեպքում խոցելիությունն «աշխատեցնելու» համար օգտատերը պետք է թույլ տար, որ ներդիրի համար հասանելի դառնան հեռախոսում պահվող տվյալները: Android-ի խոցելիության դեպքում նույնիսկ դա չի պահանջվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կարող ենք հաստատել՝ որպեսզի Android ներդիրը օգտատերերի լուսանկարների և նկարների հասանելիություն ստանա, ներդիրին չի կարելի որևէ լրացուցիչ թույլտվություն տալ»,- թերթին ասել է Lookout հակավիրուսային ընկերության տեխնիկական տնօրեն Քևին Մահաֆին (Kevin Mahaffey):

Android-ի մշակող Google ընկերությունում ընդունել են, որ իսկապես կա նման խոցելի տեղ: --0-