Անցյալ շաբաթվա 50 հազարերորդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ուկրաինա
08.08.2012,
17:20
Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
Ինչպես տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ընկկերության մամուլի ծառայությունից, բաժանորդը Երևանում բնակվող Սոֆյա Սարուխանյանն է, ում զանգահարել էր Ուկրաինայի Օդեսա քաղաքում բնակվող իր քույրը: Սոֆյան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում քրոջն այցելելու համար:
Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասներեքը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը հրապարակվում է հաջորդող շաբաթվա ընթացքում:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100%դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-