Panasonic–ը ցանկանում է համագործակցել Volkswagen–ի և Daimler–ի հետ
13.09.2013,
14:43
Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Panasonic ընկերությունը դիտարկում է գերմանական ավտոմոբիլաշինարարական ապրանքանիշների հետ համագործակցության հնարավորությունը` սեփական բիզնեսի վերափոխման և սպառողական էլեկտրոնային ապրանքների թողարկումից հրաժարվելու ռազմավարության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Panasonic ընկերությունը դիտարկում է գերմանական ավտոմոբիլաշինարարական ապրանքանիշների հետ համագործակցության հնարավորությունը` սեփական բիզնեսի վերափոխման և սպառողական էլեկտրոնային ապրանքների թողարկումից հրաժարվելու ռազմավարության շրջանակում։
Այս ծրագրերի մասին պատմել է Panasonic–ի նախագահ Կազուհիրո Ցուգան (Kazuhiro Tsuga)` ելույթ ունենալով Բեռլինում անցկացվող «IFA 2013» սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որը խոշորագույնն է Եվրոպայում, գրում է cnews.ru–ն։
«Մենք արդեն լավ հարաբերութուններ ենք հաստատել գերմանական ավտոարտադրողների հետ», – հայտարարել է Panasonic–ի ղեկավարը։ Նրա խոսքով` ընկերությունը կարող է կուտակիչ մարտկոցներ և անվտանգության համակարգեր մատակարարել Volkswagen, Audi, Daimler կամ Porsche ընկերություններին։ Այդ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ևս հնարավոր է, ավելացրել է Ցուգան։
«Երբ ավտոկոնցեռները ցանկանան աշխատել մեզ հետ, մենք կսկսենք լրջորեն մտածել գործընկերության մասին։ Մեզ դեռ ոչ ոք չի դիմել», – նշել է ճապոնական կորպորացիայի նախագահը։
Panasonic ապրանքանիշը վաղուց հայտնի է համաշխարհային ավտոարդյունաբերությանը էներգետիկ ապրանքների շնորհիվ, որոնք կիրառվում են էկոլոգիական տրանսպորտային միջոցների արտադրության մեջ։ Օրինակ, Toyota Prius Plug-in և Toyota Prius Alpha հիբրիդներն օգտագործում են Panasonic–ի լիթիումային–իոնային մարտկոցները։ Բացի այդ, ճապոնական ընկերությունը հայտնի է իր տեղեկատվական զվարճալի համակարգերով և այդ շուկայի առաջատարն է։
IHS–ի վերլուծաբանների գնահատականների համաձայն` 2012 թ.–ին Panasonic–ն ավտոմոբիլային մուլտիմեդիոն համակարգերի վաճառքից վաստակել է շուրջ 4 մլրդ դոլար, ինչը համապատասխանում է ինֆոթեյմենթի համաշխարհային շուկայի 12,1 տոկոսանոց մասնաբաժնին, որի նախորդ տարվա ծավալը կազմել է 34,55 դոլար։
Panasonic–ի շահույթը մեկ տարվա ընթացքում աճել է 15 տոկոսով։ Նրան է հետևում ճապոնական Pioneer ընկերությունը, որը 3,21 մլրդ դոլար է վաստակել նման արտադրանքի իրացումից։ 3,1 մլրդ դոլար ցուցանիշով առաջատարների եռյակը եզրափակում է Harman International ամերիկյան ընկերությունը։
Panasonic–ը ստեղծել է այնպիսի մուլտիմեդիոն կենտրոններ, ինչպիսիք են Chrysler Uconnect–ն ու Chevy MyLink–ը։ Վերջերս ընկերությունը որոշել է կիրառել QNX Car պլատֆորմը միջազգային ավտոարտադրողների համար մեքենաների սրահների մուլդիմեդիոն համակարգերի մշակման ժամանակ։ Միջազգային ավտոարտադրողների շրջանում հնարավոր է լինեն նաև գերմանական մատակարարներ, որոնց հետ վերջերս սկսել է համագործակցել էլեկտրոնիկայի մեկ այլ արտադրող Foxconn ընկերությունը։ Ըստ DigiTimes–ի տեղեկատվության` թայվանական ընկերությունը սկսել է ավտոմոբիլային կոմպլեկտավորումներ մատակարարել Mercedes Benz և BMW ընկերություններին։ Ավտոպահեստամասերի մասին տեղեկատվություն չի տրամադրվում։
Ավելի վաղ Foxconn–ը նշում էր, որ մտադիր է զարգացնել ոչ միայն վարորդների զվարճանքի համար նախատեսված սարքավորումների վաճառքը, այլև տարատեսակ էլեկտրամեխանիկական իրերի, անվտանգության համակարգերի և ավտոմոբիլային էլեկտրոնիկայի վաճառքը։ Այս բիզնեսը բարձր եկամուտ է ապահովում։
Ավելի վաղ LG–ն ևս գերմանական ավտոմոբիլային ապրանքանիշերի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել։ 2013 թ.–ի հուլիսի սկզբում հարավկորեական կորպորացիայի ներկայացուցիչները հանդիպել են BMW–ի ղեկավարության հետ։ Դեռ հայտնի չէ, թե ինչով են ավարտվել LG–ի և բավարական կոնցեռնի բանակցությունները։–0–