USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՄՆ–ում բարձր վճարվող գլխավոր տնօրենների վարկանիշի առաջին հորիզոնականում Oracle–ի ղեկավարն է

01.07.2013, 16:48
Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը գլխավորել է ամերիկյան ընկերությունների` բարձր վճարվող գլխավոր տնօրենների վարկանիշը. 2012թ.–ի արդյունքներով նրան վճարված գումարի չափը 96,2 մլն դոլար է կազմել, գրում է digit.ru–ն։
ԱՄՆ–ում բարձր վճարվող գլխավոր տնօրենների վարկանիշի առաջին հորիզոնականում Oracle–ի ղեկավարն է
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը գլխավորել է ամերիկյան ընկերությունների` բարձր վճարվող գլխավոր տնօրենների վարկանիշը. 2012թ.–ի արդյունքներով նրան վճարված գումարի չափը 96,2 մլն դոլար է կազմել, գրում է digit.ru–ն։

The New York Times թերթի համար Equilar ընկերության կողմից կազմված վարկանիշում հաշվի են առել միայն ԱՄՆ–ի հրապարակային ընկերությունները, որոնք մեկ միլիարդ դոլարից բարձր շուկայական կապիտալ ունեն, և որոնք 2012թ.–ի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն են ներկայացրել մայիսի 31–ից ոչ ուշ։ Ղեկավարների փոխհատուցումները հաշվարկվել են` հաշվի առնելով բազային աշխատավարձերը, բոնուսները, սոցփաթեթները, բաժնետոմսերը և դրանց գնման օպցիոնները։

Oracle–ի ղեկավար Լարի Էլիսոնի փոխհատուցման փաթեթի ծավալն աճել է 18,6 մլն դոլարով` 2011թ.–ի համեմատ։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Activizion Blizzard խաղերի մշակող ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Կոտիկը` 64,9 մլն դոլարով։ Իններորդ տեղում է Yahoo–ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, ով 2012թ.–ին ստացել է 36,6 մլն դոլար։

Առաջին հարյուրակում ընդգրկվել է նաև eBay–ի ղեկավար Ջոն Դոնահյուն` 29,7 մլն դոլարով, Salesforce. com հարթակի գլխավոր տնօրեն Մարկ Բենյոֆը` շուրջ 22,1 մլն դոլարի չափով տարեկան փոխհատուցմամբ, Qualcomm–ի ղեկավար Փոլ Ջեյքոբսը, ով ստացել է 20,7 մլն դոլար։ Բացի այդ, նրանց թվում են Intel–ի` հրաժարական տված ղեկավար Փոլ Օտելինին (18,9 մլն դոլար), HP–ի ղեկավար Մեգ Ուիթմանը և IBM ղեկավար Վիրջինիա Ռոմեթին, ովքեր յուրաքանչյուրը ստացել են 15,4–ական մլն դոլար։ –0–