USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՆ պետդեպարտամենտն անջատել է իր ցանցը համացանցից, որպեսզի պաշտպանվի «ռուս ցանցահեններից»

16.03.2015, 14:21
ԱՄՆ պետդեպարտամենտն անջատել է իր համակարգչային ցանցի մի մասը, որպեսզի պաշտպանվի ցանցահենային գրոհներից։ Ինչպես հայտնում է cnews.ru–ն, այս մասին տեղեկացնում է դեպարտամենտի կայքը։
ԱՄՆ պետդեպարտամենտն անջատել է իր ցանցը համացանցից, որպեսզի պաշտպանվի «ռուս ցանցահեններից»
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետդեպարտամենտն անջատել է իր համակարգչային ցանցի մի մասը, որպեսզի պաշտպանվի ցանցահենային գրոհներից։ Ինչպես հայտնում է cnews.ru–ն, այս մասին տեղեկացնում է դեպարտամենտի կայքը։

«Պետդեպարտամենտի համակարգերից մի քանիսը որոշ ժամանակ չեն աշխատի։ Անջատումն  անհրաժեշտ է անվտանգության նոր միջոցներ կիրառելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից չեն նշում, թե համակարգերը որքան ժամանակ չեն աշխատի։

«Անջատումը չի իրականացվել գրոհի հետևանքով, մեր բոլոր համակարգերն աշխատում են»,– նշում է Պետդեպարտամենտը։ Գերատեսչության ներկայացուցիչները հստակեցրել են, որ վերջին շրջանում դեպարտամենտն ավելի հաճախ է «պետական և մասնավոր կազմակերպությունների վրա գրոհող» ցանցահենների թիրախ դառնում։

«Այսօր ոլորտի լավագույն փորձագետներ են զբաղվում Պետդեպարտամենտի ցանցերի պաշտպանությամբ։ Միաժամանակ մենք զբաղվում ենք մեր կիբերպաշտպանության ամրապնդման համալիր միջոցներ ձեռնարկելու գործով»,– ասված է հաղորդագրության մեջ։-0-