USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԱՄՆ–ն 1 մլրդ դոլարով կավելացնի կիբեռհանցագործության դեմ պայքարի ծախսերը

05.02.2015, 11:17
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած  պետբյուջեում 2016 թվականին նախատեսվում է 14 մլրդ դոլար հատկացնել կիբեռհանցագործության դեմ պայքարին, ինչը մեկ միլիարդով շատ է 2015 թվականի գումարից, գրում է Washington Times–ը։
ԱՄՆ–ն 1 մլրդ դոլարով կավելացնի կիբեռհանցագործության դեմ պայքարի ծախսերը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած  պետբյուջեում 2016 թվականին նախատեսվում է 14 մլրդ դոլար հատկացնել կիբեռհանցագործության դեմ պայքարին, ինչը մեկ միլիարդով շատ է 2015 թվականի գումարից, գրում է Washington Times–ը։

Բյուջեն ավելացրել են Sony ընկերության վրա հաջողությամբ իրականացված մի քանի ցանցահենային գրոհներից հետո, որոնք, ըստ ամերիկյան պաշտոնյաների, կազմակերպել էր Հյուսիսային Կորեան։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալով` 2014 թվականին իրականացվել է 56 հազար կիբեռգրոհ իշխանության դաշնային մարմինների հաշվիչ ցանցերի ու կոմունալ ձեռնարկությունների համակարգերի վրա։

«Ցանցահենները գրոհում են մասնավոր հատվածը, ենթակառուցվածքներն ու դաշնային կառավարությունը։ Ոչ մի ցանց, ոչ մի համակարգ չունի այնպիսի դիմադրողականություն, որ կարողանա դիմակայել, եթե որևէ մեկը ցանկանա առևտրային կամ պետական գաղտնիքների տիրանալ»,– նշում են Սպիտակ տան ներկայացուցիչները։

Ներքին անվտանգության նախարարությունը նախատեսում է 480 միլիոն դոլար ուղղել այն նախաձեռնություններին, որոնց նպատակը պաշտոնյանների անձնական համակարգիչները կիբեռգրոհներից պաշտպանելն է։ Գումարի որոշ մասը կուղղվի նախարարությունների ու գերատեսչությունների ցանցը պաշտպանող  Einstein համակարգի բարելավմանը։ Այդ համակարգի կառավարմամբ զբաղվում է ԱՄՆ կիբեռանվտանգության ազգային վարչությունը։-0-