USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ամերիկացի իննամյա դպրոցականը դարձել է Microsoft–ի ամենաերիտասարդ մասնագետը

17.01.2013, 11:52
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի իննամյա բնակիչ Պրանավ Կալյանը (Pranav Kalyan), ում հայրը հնդկական Թամիլանդ նահանգից է, դարձել է Microsoft տեխնոլոգիաների ամենաերիտասարդ մանսագետը պատմության մեջ, գրում է digit.ru–ն` հղում անելով Times of India–ին։
Ամերիկացի իննամյա դպրոցականը դարձել է Microsoft–ի ամենաերիտասարդ մասնագետը
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի իննամյա բնակիչ Պրանավ Կալյանը (Pranav Kalyan), ում հայրը հնդկական Թամիլանդ նահանգից է, դարձել է Microsoft տեխնոլոգիաների ամենաերիտասարդ մանսագետը պատմության մեջ, գրում է digit.ru–ն` հղում անելով Times of India–ին։

Ուլիոու քաղաքի դպրոցներից մեկի չորրորդ դասարանի աշակերտը հունվարի 12–ին հաջող հանձնել է ASP.NET Framework 3.5–ի քննությունը։ Այդպիսով, Պրանավ Կալյանը սահմանել է նախկինում Դուբայի 12–ամյա բնակիչ Բաբար Իկբալին պատկանող ռեկորդը։

«Դեռ շատ փոքր տարիքում Պրանավը հետաքրքրվում էր ավելի շատ համակարգիչներով, քան խաղալիքներով։ Արդեն վեց տարեկանում նա ոչ մեծ համակարգչային ծրագրեր էր գրում... Ծրագրեր ստեղծելու հարցում նրան օգնում են մաթեմատիկական գիտելիքները»,– պատմել է տղայի հայրը։

Ինքը Պրանավն ասում է, որ քննության է պատրաստվել է վերջին 18 ամիսների ընթացքում։ «Հանգստյան օրերին ծրագրավորմամբ եմ զբաղվել օրական ութ ժամ»,– ասել է պատանի մասնագետը։ -0-