USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում․ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 91%-ին

13.10.2025, 12:50
Մեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսի (91.2%) հասանելիությունը արագ և հուսալի շարժական ինտերնետին
Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում․ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 91%-ին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսի (91.2%) հասանելիությունը արագ և հուսալի շարժական ինտերնետին, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Այսօր Ucom-ի 5G ցանցը հասանելի է 42 քաղաքներում, տասնյակ համայնքներում, Հայաստանի հիմնական մայրուղիներում և սահմանային անցակետերում։

«Ucom-ի համար 5G-ն պարզապես տեխնոլոգիա չէ։ Դա ապագայի կապն է՝ կրթության, առողջապահության, բիզնեսի ու ստեղծարարության համար։ Մենք շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները՝ ներդնելով նորագույն լուծումներ։ Սա նշանակում է բարձրորակ տեսազանգեր, մեծածավալ տվյալների արագ փոխանցում և լիարժեք մուտք նոր սերնդի խելացի ծառայությունների աշխարհ», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։