«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողները նվերներ են ստացել «ԱրմենՏել» ընկերության կողմից

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Առաջին փուլի հաղթող դարձավ 115 մարդ: Գլխավոր մրցանակը` պլանշետային համակարգիչ Samsung GT-P 7300, շահեց Ալինա Ե.-ն Երևանից: Գագիկ Ա.-ն Սևանից, Ռաֆիկ Մ.-ն Աշտարակից, ինչպես նաև երևանցիներ Կարեն Պ.-ն և Վահե Ղ.-ն արժանացան նեթբուք Lenovo IdeaPad S10-3 մրցանակի: Իրենց հասցեատերերին գտան նաև Samsung GT-I 9001 և Nokia E 72 սմարթֆոները: Ընդհանուր առմամբ, խաղարկվեց 10 սմարթֆոն և 100 Beeline USB-մոդեմ:
««ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին և հայտնում շնորհակալություն մասնակցության համար: Նախընտրելով «ՍուպերՄիքս» սակագնային փաթեթը` Դուք ընտրել եք հարմարավետ և մատչելի փաթեթ, որի առանձնահատկություններից է նաև Ինտերնետի ցածր սակագինը: Թող այս ամանորյա նվերները` պլանշետները, նեթբուքերը և սմարթֆոները Ձեր նախընտրած սակագնային փաթեթի հետ միասին դարձնեն Ամանորյա տոները ավելի հաճելի` պարգևելով Ձեզ դրական զգացմունքներ և հաճելի րոպեներ Ձեր հարազատների և ընկերների հետ շփման ժամանակ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Վիճակախաղն անցկացվում է 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է 575 մրցանակ: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ ֆիզիկական անձիք, ովքեր սկսած 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին և դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:
Հատուկ համակարգչային ծրագիրը, յուրաքանչյուր շաբաթ պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ: Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով որից ուղարկվել է վիճակախաին մասնակցելու USSD-հրահանգը:
«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ գրված է հաղթողների ազգանունները և անվան առաջին տառերը: Վիճակախաղի կայքում տեղադրված է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: --0—