USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ԱրմենՏելը» գործարկել է «All in 1500» հետվճարային սակագնային փաթեթը

25.06.2014, 17:14
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) ընդլայնել է շարժական կապի հետվճարային սակագնային փաթեթների շարքը՝ համալրելով նոր «All in 1500» սակագնային փաթեթով, տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից:
«ԱրմենՏելը» գործարկել է «All in 1500» հետվճարային սակագնային փաթեթը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) ընդլայնել է շարժական կապի հետվճարային սակագնային փաթեթների շարքը՝ համալրելով նոր «All in 1500» սակագնային փաթեթով, տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից:

Միանալով «All in 1500» սակագնային փաթեթին և վճարելով ամսական 1500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում։ Սակագնային փաթեթով նախատեսված է նաև 150 ՄԲ շարժական ինտերնետ և 50 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր:

«Աշխատելով պարզ, հարմար, քեզ համար կարգախոսի ներքո Beeline–ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով։ «All in 1» արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ շարքի ընդլայնումը կընձեռի ավելի մեծ ընտրության հնարավորություն մեր բաժանորդներին»,- նշել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«All in 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ծառայությունների մնացորդը կարող են ստուգել զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի րոպեների մնացորդը, փաթեթում ներառված SMS–ների և ՄԲ–երի մնացորդը: Փաթեթում ներառված րոպեները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դրամ, դեպի այլ ֆիքսված և տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։

«All in 1500» սակագնային փաթեթի բաժանորդների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաև «Ինտերնետ Փաթեթ» և «Իմ մեղեդին» ծառայությունները։ Անցումն այլ սակագնային փաթեթներից բաց է։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ ($1 –ը` 408,45 դրամ) –0--