ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հեռախոսահամարները հասանելի կլինեն անգամ օպերատորներից մեկի ցանցի բացակայության դեպքում
31.03.2014,
19:00
Հայաստանյան բջջային օպերատորների բաժանորդներն այսուհետ անգամ ծածկույթի բացակայության պայմաններում կարող են զանգահարել արտակարգ պատահարների արագ արձագանքման 911 և 112 ծառայության հեռախոսահամարներին, լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան բջջային օպերատորների բաժանորդներն այսուհետ անգամ ծածկույթի բացակայության պայմաններում կարող են զանգահարել արտակարգ պատահարների արագ արձագանքման 911 և 112 ծառայության հեռախոսահամարներին, լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։
«Նույնիսկ ձեր օպերատորի ցանցի բացակայության դեպքում ձեր զանգը 112 և 911 համարներին ավտոմատ կերպով կփոխանցվի ԱԻՆ փրկարար ծառայության համակարգ` այդ վայրում գործող ցանկացած օպերատորի ցանցով»,– ասաց Արաբաջյանը։
Ըստ նրա, այս պահին ծառայությունն արդեն անխափան աշխատում է` անցկացվել են թեստային աշխատանքներ և վերացվել են բոլոր տեխնիկական թերությունները։
ՀԾԿՀ անդամն ավելացրեց, որ նախքան որոշում ընդունելը մեծ աշխատանք է անցկացվել ԱԻՆ–ի հետ բոլոր երեք օպերատորների մասնակցությամբ։
«Ի պատիվ մեր բջջային օպերատորների ասեմ, որ երեքն էլ մեծ ոգևորվածությամբ են մոտեցել այդ հարցին, գիտակցել դրա կարևորությունը, համակողմանի օժանդակություն են ցուցաբերել և շատ արագ պատասխանել են Հանձնաժողովի բոլոր հարցումներին և պահանջներին»,– ասաց Արաբաջյանը։ Նա միաժամանակ ավելացրեց, որ հատկապես վերջին օրերի եղանակային պայմաններում այդ ֆունկցիան խիստ արդիական է։
ՀԾԿՀ նախնական տվյալներով, բջջային ցանցի 100–տոկոսանոց ծածկույթ է ապահովվում Հայաստանի տարածքում և 97 տոկոս` միջպետական ճանապարհներին։
Հայկական շուկայում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն)։–0–