USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Yahoo-ն կգլխավորի Մարիսա Մայերը Google-ից

17.07.2012, 11:55
Yahoo ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել է 37-ամյա Մարիսա Մայերը, ով մինչ նշանակումը աշխատում էր Google-ում, հաղորդում է Reuters-ը։
Yahoo-ն կգլխավորի Մարիսա Մայերը Google-ից
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Yahoo ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել է 37-ամյա Մարիսա Մայերը, ով մինչ նշանակումը աշխատում էր Google-ում, հաղորդում է Reuters-ը։ Մայերի նշանակումը խոսում է այն մասին, որ Yahoo-ն պատրաստվում է կենտրոնանալ տեխնոլոգիաների զարգացման, այլ ոչ պորտալի կոնտենտի վրա։ Այժմ ընկերությունը ծանր ժամանակներ է ապրում և զիջում է դիրքերը՝ պարտվելով Facebook-ին և Google-ին։

Մայերը Yahoo-ի երրորդ գլխավոր գործադիր տնօրենն է վերջին տարվա ընթացքում ։ 2011թ.-ի սեպտեմբերին այդ պաշտոնը լքեց Քերոն Բարտցը։ Սքոթ Թոմփսոնը, ով փոխարինեց Բարտցին, լքեց պաշտոնը այս տարվա մայիսին՝ այն մեղադրանքներից հետո, որ նա ռեզյումեում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով չեղած գիտական աստիճանի վերաբերյալ կետ է ավելացրել։

Մայերը Google-ում է աշխատել 1999թ.-ից։ Նա այնտեղ է եկել Սթենֆորդի համալսարանն ավարտելուց հետո՝ դառնալով ապագա ինտերնետ հսկայի քսաներորդ աշխատակիցը  և ընկերության առաջին կին ինժեները։ Մինչ այժմ Մայերը Google-ում պատասխանատու է եղել այնպիսի նավիգացիոն ծառայությունների բլոգի համար, ինչպիսին են՝ Google Maps-ը և Street View-ը, հաղորդում է ՏԱՍՍ-Տելեկոմը։ -0-