USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Yahoo-ն բանակցություններ է վարում Dailymotion տեսահոսթինգը գնելու ուղղությամբ

20.03.2013, 17:23
Yahoo ինտերնետ–ընկերությունը բանակցություններ է վարում Dailymotion տըեսահոսթինգի վերահսկիչ փաթեթը (մոտ 75%) գնելու վերաբերյալ։ Ծառայությունը 300 միլիոն դոլար է գնահատվել, և այն կարող է դառնալ ընկերության ամենախոշոր ձեռքբերումը Մարիսա Մայերի` Yahoo–ի գլխավոր տնօրենի պաշտոնում գտնվելու պահից ի վեր, գրում է Wall Street Journal ամսագիրը` վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Yahoo-ն բանակցություններ է վարում Dailymotion տեսահոսթինգը գնելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/.  Yahoo ինտերնետ–ընկերությունը բանակցություններ է վարում Dailymotion տըեսահոսթինգի վերահսկիչ փաթեթը (մոտ 75%) գնելու վերաբերյալ։ Ծառայությունը 300 միլիոն դոլար է գնահատվել, և այն կարող է դառնալ ընկերության ամենախոշոր ձեռքբերումը Մարիսա Մայերի` Yahoo–ի գլխավոր տնօրենի պաշտոնում գտնվելու պահից ի վեր, գրում է Wall Street Journal ամսագիրը` վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dailymotion սերվիսը Google ընկերությանը պատկանող աշխարհի խոշորագույն YouTube տեսահոսթինգի նմանակն է։ Այս գնումը կարող է օգնել Yahoo–ին, որի հասույթի 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ շուկային, ավելացնել իր ներկայությունը եվրոպական և ասիական շուկաներում, գրում է WSJ–ն։ Ավելի վաղ Մայերը հայտարարել էր միջազգային շուկայում Yahoo–ի ոչ բավարար ներկայության մասին։

Ինչպես հայտնել է WSJ–ի աղբյուրը, հետագայում Yahoo ընկերությունը կարող է ամբողջովին գնել Dailymotion–ը։ Պարբերականի աղբյուրը միաժամանակ նշում է, որ ներկայում գործարքի մասով վերջնական պայմանավորվածություններ չկան, և հավանականություն կա, որ այն կարող է չկայանալ։

Ներկայում Dailymotion–ի սեփականատերը France Telecom ընկերությունն է, որ ձեռք է բերել սերվիսի 49 տոկոսը 2011 թվականին։ 2013 թվականի սկզբում France Telecom–ը գնել է տեսահոսթինգի 100 տոկոսը 127 միլիոն եվրոյով (մոտ 164 միլիոն դոլար)։Ինչպես գրում է WSJ–ն, France Telecom–ի գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիչարդը (Stephane Richard) ավելի վաղ հայտարարել է Dailymotion–ի համար խոշոր խաղացողի հետ գործընկերության անհրաժեշտության մասին, որը կաջակցեր նրան ավելացնել սեփական ներկայությունն ամերիկյան շուկայում։

ComScore վերլուծական ընկերության համաձայն, Dailymotion–ը 12–րդ հորիզոնականն է զբաղեցնուկմ համաշխարհային խոշոր տեսահոսթինգների վարկանիշում, իսկ դրա ամսական լսարանը հունվարին կազմել է 116 միլիոն։ Ինչպես նշում է WSJ–ն, Dailymotion–ն առավել ուժեղ դիրքեր ունի այնպիսի երկրներում, ինչպես Թուրքիան և Ֆրանսիան։ Սերվիսն ունի նաև տեղայնացված տարբերակ ռուսական շուկայի համար։