USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Facebook-ն առաջին հրապարակային ֆինանսական հաշվետվությունն է ներկայացրել և նշել, որ 157 մլն դոլարի վնաս է կրել

27.07.2012, 15:39
Աշխարհի խոշորագույն  Facebook սոցցանցի զուտ վնասներն, ըստ US GAAP-ի, 2012 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 157 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 240 միլիոնի դիմաց,  ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Facebook-ն առաջին հրապարակային ֆինանսական հաշվետվությունն է ներկայացրել և նշել, որ 157 մլն դոլարի վնաս է կրել
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն  Facebook սոցցանցի զուտ վնասներն, ըստ US GAAP-ի, 2012 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 157 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 240 միլիոնի դիմաց,  ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Facebook-ի համար սա առաջին հրապարակային ֆինանսական հաշվետվությունն է։ Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի անկացրած հարցմանը մասնակցած փորձագետների կարծիքով, դրա արդյունքները կարևոր են աշխարհի խոշորագույն սոցցանցի շուկայական առաջիկա հեռանկարների գնահատման համար։

Մեկ բաժնետոմսի հաշվարկով եռամսյակային վնասը կազմել է 0,08 դոլար՝ նախորդ տարվա զուտ շահույթի 0,11 դոլարի համեմատ։

Սոցցանցի հասույթը 2012 թվականի ապրիլ-հունիսին աճել է 32 տոկոսով՝ մինչև 1,18 միլիարդ դոլար։ Դրա մեծ մասը՝ մոտ 84 տոկոսը կամ 992 միլիոն դրամը, ստացվում է գովազդի հաշվին, իսկ մնացածը Facebook-ը ստացել է որպես ներդիրներում ապրանքների վաճառքների և վճարումների հավելավճար։

Facebook-ի արդյունքներն արդարացրել են վերլուծաբանների ակնկալիքները՝ Thomson Reuters-ի կողմից հարցման մասնակցած փորձագետները հաշվետու եռամսյակում կանխատեսել են 302,8 միլիոն դոլարի շահույթ և մոտ 1,1 միլիարդ դոլարի հասույթ։

«Մեր նպատակը յուրաքանչյուր մարդուն կապի մեջ մնալուն աջակցելն է և յուրաքանչյուր պրոդուկտի օգտագործումը տարբեր դարձնելն է։ Այդ պատճառով մենք շարունակում ենք ներդրումներ կատարել առաջնահերթ պրոդուկտներում՝ բջջային սերվիսներում, պլատֆորմում, սոցիալական գովազդում»,- արդյունքներն է մեկնաբանել Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Հաշվետու եռամսյակում սոցցանցը Facebook Camera նոր բջջային ներդիր է գործարկել iPhone սմարթֆոնների համար, ինչպես նաև  iOS и Android պրատֆորմների բջջային մեսենջերի կատարելագործած տարբերակները։ Facebook-ն աշխարհի մի շարք երկրներում նաև գործարկել է App Center ներդիրների խանութ, որտեղ կարելի է ձեռք բերել ինչպես բջջային, այնպես էլ վեբ-ծրագրեր։ Սոցցանցը կարգավորել է Yahoo ինտերնետ-ընկերության հետ ունեցած պատենտային խնդիրը և հայտարարել է բջջային տարածված Instagram ներդիրը գնելու ծրագրերի մասին։

Հրապարակված փաստաթղթերից ելնելով՝ Facebook-ը երկրորդ եռամսյակում էապես ավելացրել է մարքեթինգի, պրոդուկտների մշակման, ինչպես նաև վարչական կարիքների ծախսերը։ Ծախսերի ընդհանուր գումարը երկրորդ եռամսյակում կազմել է 1,93 միլիարդ դոլար՝ գրեթե 4 անգամ ավելի, քան 2011 թվականի նույն ժամանակահատվածում։

Ծախսերի ավելացումը կապված է նրա հետ, որ հաշվետու ժամանակահատվածում Facebook-ը մեծածավալ IPO անցկացրեց, որն իրարանցում առաջացրեց ներդրողների շրջանում։ Facebook-ի բաժնետոմսերի տեղաբաշխման գինը կազմել է 38 դոլար մեկ արժեթղթի համար, սակայն առքուվաճառքի առաջին իսկ օրերն ուղեկցվում էին բաժնետոմսերի փոխարժեքի ցավոտ անկումով։ Հետագայում պարզվեց, որ Facebook-ը վերջին պահին նվազեցրել է զարգացման կանխատեսումներ, բայց IPO կազմակերպիչներն այդ մասին հայտնել էին միայն խոշոր ներդրողներին, ինչը հանգեցրել է աղմկոտ սկանդալների և մի շարք դատավարությունների։

Nasdaq-ի առուվաճառքի փակմանը հինգշաբթի Facebook-ի բաժնետոմսերը հինգշաբթի արժեին 26,84 դոլար՝ գրեթե 30 տոկոսով ցածր տեղաբաշխման մակարդակից։ ԸՆկերության բաժնետոմսերը նախորդ օրը գնի մջ կորցրել են մոտ 8,5 տոկոս, այդ թվում, Zynga ընկերության (Ֆեյսբուքի խաղերի խոշոր մշակող)՝ եռամսյակային ցածր արդյունքների հայտարարության մասին։ -0-