Հայաստանն անվճար ռոումինգ ծառայություն կունենա ԵՏՄ–ի մյուս երկրների հետ
22.06.2015,
11:44
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան և Ղրղըզստան) բջջային օպերատորները 2015թ.–ի հոկտեմբերի 1–ից պետք է զրոյական սակագներով ռոումինգի անցնելու պլան պատրաստեն։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան և Ղրղըզստան) բջջային օպերատորները 2015թ.–ի հոկտեմբերի 1–ից պետք է զրոյական սակագներով ռոումինգի անցնելու պլան պատրաստեն։
Ինչպես նշված է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի կայքում, այդ մասին Աստանայում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ–ն ԵՏՄ–ի անդրազգային կարգավորող մարմինն է) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովը, հաղորդում է cnews.ru–ն։
«Բջջային օպերատորները պետք է ներկայացնեն ռոումինգի զրոյացման պլան մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1–ը։ Եթե նրանք միջոցներ չձեռնարկեն ռոումինգի նվազեցման ուղղությամբ, հոկտեմբերից հետո կսկսվեն ԵՏՄ անդամ երկրների և ԵՏՀ կողմից հեռահաղորդակցական ընկերությունների գործունեության լուրջ հետազոտություններ»,– ասել է Ալդաբերգենովը։
Միաժամանակ նա նշել է, որ ԵՏՄ անդամ երկրների տարածքում ռոումինգը չեղյալ հայտարարելու հարցը քննարկվում է երկու տարուց ավել։ «Ինչպես ցույց են տալիս ԵՏՀ ուսումնասիրությունները, մի շարք բջջային օպերատորների ռոումինգի արժեքը չափից բարձր է, ինչը հանգեցնում է բաժանորդների կորստի և այլ երկրում գտնվելու մրցակիցների ցանցին անցնելու»,– հավաստիացնում է Ղազախստանի վարչապետի կայքը։
Կայքում ասվում է նաև, որ, ինչպես նախկինում հաղորդել է ԵՏՀ նախարարը, հակամենաշնորհային գերատեսչությունների հաշվարկներով, ռոումինգի զրոյացման հաշվին ղազախստանցիները կարող են տնտեսել 2,3 մլրդ տենգե (շուրջ 660 միլիոն ռուբլի)։ Միաժամանակ կանխատեսվում է բջջային կապի ղազախական օպերատորների եկամուտների աճ մինչև 23 մլրդ տենգե (շուրջ 6,6 մլրդ ռուբլի)։
«ԵՏՄ երկրներում ռոումինգի միաժամանակյա չեղյալ հայտարարելը կարող է տեղի ունենալ երեք տարիների ընթացքում, բայց հնարավոր է` ավելի շուտ»,– ենթադրել է Ալդաբերգենովը։
Կայքի հավաստիացմամբ` ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը կարծում է, որ ԵՏՄ հինգ երկրների տարածքում ընդհանրապես չպետք է ռոումինգ լինի, իսկ մնացած ուղղություններով զանգերի արժեքը պետք է առնվազն երկու անգամ նվազի։
Հիշեցնենք, որ հետխորհրդային տարածքի երկրներում ռուսաստանցիների համար զանգերի սակագների զգալի նվազեցումը տեղի է ունեցել գրեթե 5 տարի առաջ։ 2010թ.–ի հոկտեմբերին ռոումինգի գների նվազում է հայտարարվել այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինի և այդ ժամանակվա կապի նախարար Իգոր Շչեգոլևի ու Իգոր Արտեմևի հետ հանդիպման ժամանակ։ Պուտինն այդ ժամանակ հաղորդել է, որ Ռուսաստանի ներսում և ԱՊՀ բոլոր երկրներում «մեծ եռյակի» օպերատորները կնվազեցնեն ռոումինգում ձայնային ծառայությունների սակագները 1,5–2 անգամ, SMS-հաղորդագրությունների համար` 3 անգամ, GPRS- ռոումինգը կէժանանա 2-4 անգամ։
Այդ իրադարձություններին նախորդել է ԴՀԾ կողմից «մեծ եռյակի» նկատմամբ գործ հարուցելը` ԱՊՀ երկրներում ռոումինգի գների չափազանց բարձրացման կասկածով։ Օպերատորները չեն սպասել այդ գործի ավարտին և ինքնուրույն գնացել են զիջումների։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, իսկ մայիսի 29–ից նրանց է միացել նաև Ղրղըզստանը։ –0–