USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը Փաշինյանի հետ քննարկել է թվային ոլորտի մասնագետների պատրաստմանը վերաբերող հարցեր

30.01.2024, 10:19
Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ
ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը Փաշինյանի հետ քննարկել է թվային ոլորտի մասնագետների պատրաստմանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:–0–