USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցի ծածկույթը Ղարաբաղի տասը շրջանում

24.01.2014, 14:07
«Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցի ծածկույթը Ղարաբաղի տասը շրջանում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից։
«Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցի ծածկույթը Ղարաբաղի տասը շրջանում
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցի ծածկույթը Ղարաբաղի տասը շրջանում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից։

«Ղարաբաղ Տելեկոմը» շարունակում է իրականացնել բջջային հեռախոսակապի և շարժական ինտերնետի ցանցի բարելավման և ընդլայնման աշխատանքները և վերջին մի քանի ամիսների ընթացքում բարելավվել և ընդլայնել է բջջային ցանցը հետևյալ համայնքներում`  Ավետարանոց, Ասկերան, Առաքել, Գիշի, Մարտակերտ, Մարտունի, Միջնավան, Մուշկապատ, Խնձրիստան։

Ի լրումն նախկինում հայտարարված գյուղերի և համայնքների` Ղարաբաղ Տելեկոմը շարունակում է ընդլայնել անլար ինտերնետ ծառայությունը, որն այժմ հասանելի է հետևյալ մեծ և փոքր համայնքներում`  Ասկերանի շրջանի Այգեստան,
Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Մարտակերտի շրջանի Քարվաճար քաղաքում, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Տիգրանավան, Սարատակ գյուղերում:

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն մասին Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից։ Այս 12 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

Ղարաբաղ Տելեկոմը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի և անլար ինտերնետ ծառայության (Wi-Fi) միջոցով, ինչպես նաև շարժական ինտերնետ ծառայություն 3G տեխնոլոգիայի միջոցով:

Ընկերությունն ունի մի շարք նոր և պատվախնդիր ծրագրեր, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում: Արդեն իսկ 2013 թ-ին այս նախագծերը կտրամադրվեն հանրությանը, ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով:–0–