USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանն աշխարհի 100 քաղաքների շրջանում զբաղեցրել է 5–րդ տեղը էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով. փոխքաղաքապետ

27.01.2015, 18:30
Երևանն աշխարհի 100 քաղաքների ցանկում զբաղեցրել է 5–րդ տեղը էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
Երևանն աշխարհի 100 քաղաքների շրջանում զբաղեցրել է 5–րդ տեղը էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով. փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանն աշխարհի 100 քաղաքների ցանկում զբաղեցրել է 5–րդ տեղը էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ–ի Նյուարք քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Ռուտգերսկու համալսարանի հասարակական հարաբերությունների և կառավարման դպրոցի Էլեկտրոնային կառավարման ինստիտուտի մասնագետները 6–րդ անգամ ուսումնասիրել են աշխարհի 100 քաղաքների քաղաքապետարանների կայքերը։

«Կայքերի ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվում գաղտնիությունը, կայքից օգտվելու հարմարավետությունը, բովանդակությունը, ծառայությունները, քաղաքացիական և սոցիալական ներգրավածությունը», – ասաց Նիկոյանը։

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ Երևանը կայքից օգտվելու հարմարավետության ցուցանիշով զբաղեցրել է առաջին տեղը, քաղաքացիական և սոցիալական ներգրավածության ցուցանիշներով` երրորդ տեղը, բովանդակության ցուցանիշով` չորրորդ տեղը, ծառայությունների ցուցանիշով` ութերորդ տեղը։

«2012 թ.–ին կատարված նախորդ ուսումնասիրության ժամանակ Երևանը զբաղեցրել էր 19–րդ տեղը։ Գործադրվում են բոլոր ջանքերը, որպեսզի մեր քաղաքը բարելավի իր դիրքերը», – նշեց Նիկոյանը։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն` Երևանն առաջ է անցել Սեուլից, որը զբաղեցրել է առաջին տեղը, Նյու Յորքը, Հոնկոնգն ու Սինգապուրը։

Երևանի քաղաքապետարանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի ղեկավար Սարգիս Մանուկյանն իր հերթին նշեց, որ Երևանն առաջ է անցել այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայն ու Պրահան։–0–