USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Yahoo Travel-ը խորհուրդ է տալիս օգտատերերին հանգստանալ Լեռնային Ղարաբաղում

05.12.2014, 16:32
Yahoo Travel-ը խորհուրդ է տվել  օգտատերերին ընդլայնել իրենց ճամփորդություններն ու հանգիստն անցկացնել տեխնիկապես գոյություն չունեցող, սակայն փաստացի գործող պետություններում, որոնք ՄԱԿ-ը չի ճանաչել։ Նման երկրների ցանկում պորտալն առանձնացրել է Սոմալիլենդը, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը, նշվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կայքում։
  Yahoo Travel-ը խորհուրդ է տալիս  օգտատերերին հանգստանալ Լեռնային Ղարաբաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Yahoo Travel-ը խորհուրդ է տվել  օգտատերերին ընդլայնել իրենց ճամփորդություններն ու հանգիստն անցկացնել տեխնիկապես գոյություն չունեցող, սակայն փաստացի գործող պետություններում, որոնք ՄԱԿ-ը չի ճանաչել։ Նման երկրների ցանկում պորտալն առանձնացրել է Սոմալիլենդը, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը, նշվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կայքում։

Պորտալը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, ինչի արդյունքում Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց:

«Հաղթանակ տանելով Ադրբեջանի հանդեպ և հրադադար կնքելով 1994 թվականին, Արցախն անկախ պետություն կերտեց և այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձնդեստրի կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային հարստությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրի ամբողջ տարածքում: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է՝ մի զարմացեք, եթե հանկած հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղիով ու բաժակաճառերով սեղանի շուրջ: Երկշաբաթյա հետիոտն ուղևորություն կատարեք, վայելեք հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեչոց եկեղեցին, բաց չթողնեք Գանձասարը, ինչը հայերենից թարգմանաբար նշանակում է գանձերի լեռը և IX դարում կառուցված Դադիվանքը», - գրում է Yahoo travel–ը։ –0–