USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը համացանցով ապահովել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի երկու գյուղ

17.06.2015, 18:37
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը ընդլայնում է համացանցային ծածկույթը Արցախի Հանրապետության հեռավոր գյուղերում։ «Այսօրվանից անլար (Wi-Fi) տեխնոլոգիայի միջոցով տրամադրվող բարձրորակ արագ համացանցային ծառայությունը հասանելի կլինի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան համայնքների բնակիչներին», – հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը համացանցով ապահովել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի երկու գյուղ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ղարաբաղ Տելեկոմ»-ը ընդլայնում է համացանցային ծածկույթը Արցախի Հանրապետության հեռավոր գյուղերում։ «Այսօրվանից անլար (Wi-Fi) տեխնոլոգիայի միջոցով տրամադրվող բարձրորակ արագ համացանցային ծառայությունը հասանելի կլինի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան համայնքների բնակիչներին», – հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Այս գյուղերում համացանցային ծառայության մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, Մարտակերտի վարչական շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, գյուղապետերը և այլ պաշտոնյաներ։

Օդաբաշյանը նշել է, որ Արցախի հեռավոր գյուղերում համացանցի ապահովումը «Ղարաբաղ Տելեկոմ»-ի առաջնահերթ նպատակներից է:

«Մենք մեծապես կարևորում ենք գյուղական համայնքներին համացանցային հասանելիության տրամադրումը՝ երաշխավորելու աշխարհի հետ այդ բնակիչների անխափան հաղորդակցությունը՝ միևնույն ժամանակ, խթանելով այս գյուղերի, և ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության առևտրային, կրթական և սոցիալական զարգացումը», – ասել է նա:
 
Գլխավոր տնօրենը նաև նշել է, որ հատկապես Արցախի համար համացանցը կենսականորեն կարևոր է, և կազմակերպությունը կանի ամեն ինչ, որպեսզի Արցախի յուրաքանչյուր քաղաքացի ունենա այդ հնարավորությունը։

Մի շարք գյուղացիներ տեղում կնքեցին բաժանորդագրման պայմանագրեր և ստացան «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բազում հուշանվերներ:

Այսօրվա դրությամբ հանրապետության 159 գյուղեր և քաղաքներ, այլ կերպ ասած՝ բնակչության շուրջ 99 տոկոսը, հնարավորություն ունի՝ օգտվելու «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից տրամադրված համացանցային կապից:

«Ղարաբաղ տելեկոմը» շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 10 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ ԼՂՀ տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

«Ղարաբաղ տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն: -0-