USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հաքերները հարձակվել են ՀՀ ոստիկանության կայքի վրա. փորձագետ

23.06.2015, 17:50
Հաքերները հարձակվել են ՀՀ ոստիկանության կայքի վրա, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հաքերները հարձակվել են ՀՀ ոստիկանության կայքի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հաքերները հարձակվել են ՀՀ ոստիկանության կայքի վրա, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հենց նոր ինձ հետ կապվեց հաքերային նոր  թիմ, որը տեղեկացրեց, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ Իսկապես, կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ»,– նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով` սա առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է Հայաստանում։ Ուրիշ նման դեպք նա չի հիշում։

Այս պահին կայքի աշխատանքն արդեն վերականգնվել է։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ցրել են Բաղրամյանի պողոտան փակած և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Ազատության հրապարակում հունիսի 19-ից անցկացնում էին եռօրյա նստացույց երկուշաբթի երեկոյան շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյան պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, 25 մարդ դիմել է բժշկական օգնության։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում ՀԵՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–