USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում կգործարկվի www.edublogs.am կրթական պորտալ

09.02.2016, 18:23
Հայաստանում կգործարկվի www.edublogs.am կրթական պորտալ, տեղեկացրեցին Orange Armenia բջջային օպերատորի մամուլի ծառայությունից։
Հայաստանում կգործարկվի www.edublogs.am կրթական պորտալ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կգործարկվի www.edublogs.am կրթական պորտալ, տեղեկացրեցին Orange Armenia բջջային օպերատորի մամուլի ծառայությունից։

Պորտալը նախատեսվում է գործարկել «Ապահով համացանց Հայաստան» նախաձեռնության միջոցառումների շրջանակում, որն արդեն հինգերորդ տարին անընդմեջ Orange Armenia–ն անցկացնում է «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել համացանցի անվտանգությունը երեխաների համար։

Այս տարի «Ապահով համացանց Հայաստան» ծրագրում համացանցի ապահովությանն ուղղված միջոցառումներից բացի արտահայտված է նաև կրթական բաղադրիչը:

«Համացանցում երեխաների անցկացրած ժամանակն ավելի բովանդակալից դարձնելու համար ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել www.edublogs.am կրթական պորտալ: Այստեղ դպրոցականները կկարողանան գտնել զանազան կրթական նյութեր, դիտել դասընթացների ձայնագրություններ, հետևել ուսուցիչների կողմից ստեղծված առարկայական բլոգների և այլն: Երևանի և մարզերի դպրոցների 100 ուսուցիչների համար կանցկացվեն բլոգների ստեղծման և Scorm ստանդարտների դասընթացներ», – նշեցին ընկերությունից։

Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին։–0–