USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չորս թանգարանի անվճար Wi-Fi է ապահովել

30.10.2015, 17:02
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնել են «Wi-Fi ամենուր» ծրագրի շահառուների ցանկը. հայտնեցին ընկերության մամուլի գրասենյակից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը չորս թանգարանի անվճար Wi-Fi է ապահովել

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնել են «Wi-Fi ամենուր» ծրագրի շահառուների ցանկը. հայտնեցին ընկերության մամուլի գրասենյակից:

Հաղորդագրության համաձայն,  ինտերնետ հասանելիություն է ապահովվել չորս թանգարանում Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքով է ապահովել մայրաքաղաքում գործող մշակութային չորս օջախ:

Մեկ տարի անվճար սկզբունքով՝ Wi-Fi հասանելիության անկյուններ են ստեղծվել Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

«Պետության և մասնավոր հատվածի նմանօրինակ համագործակցության հիմքում մշակութասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվն աշխարհում տարեցտարի ավելանում է: Հատկապես թանգարաններում այսօրինակ հնարավորության ընձեռումը կարևոր է աշխարհին մեր երկրի մշակութային գանձերը ներկայացնելու տեսանկյունից: Ծրագիրը թիրախային խմբին` և՛ հայ և՛ օտարերկրյա այցելուներին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նույն ծրագրի շրջանակներում տարեսկզբին Wi-Fi անկյուններ են ստեղծվել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում: Թանգարանների մասով՝ ծրագրի տարեկան արժեքը կազմում է մոտ 1 մլն դրամ: Իսկ գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-