USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Անգլիական ոչխարները կվերածվեն Wi-Fi հասանելիության կետերի

25.12.2014, 13:15
Մի խումբ հետազոտողներ` Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Գորդոն Բլեյրի գլխավորությամբ (Gordon Blair), նախատեսում են ուսումնասիրել բրիտանական Ուելսի ֆերմերական տնտեսությունների ոչխարների վրա Wi-Fi հասանելիության կետերի տեղադրման հնարավորությունը։
Անգլիական ոչխարները կվերածվեն Wi-Fi հասանելիության կետերի
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մի խումբ հետազոտողներ` Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Գորդոն Բլեյրի գլխավորությամբ (Gordon Blair), նախատեսում են ուսումնասիրել բրիտանական Ուելսի ֆերմերական տնտեսությունների ոչխարների վրա Wi-Fi հասանելիության կետերի տեղադրման հնարավորությունը։

Հետազոտողների կարծիքով` դա կարող է լուծել հեռավոր գյուղական համայնքները բարձր արագության ինտերնետով զինելու խնդիրը։ Խումբը այդ նախագծի համար ստացել է 171,5 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ i14,5  մլն), հաղորդում է cnews.ru–ն։

Հետազոտողները ենթադրում են, որ հեռավոր շրջանները հնարավոր կլինի ապահովել ինտերնետով` դաշտավայրերում արածող ոչխարներին վերածելով անլար ազդանշանի ընդունիչ–հաղորդիչների։ 

«Դա կարող է լուծել Մեծ Բրիտանիայի գյուղական համայնքներում ցածր արագության ինտերնետի և վատ ցանցային ծածկույթի խնդիրը», – նշում է The Daily Mail–ը։

Wi-Fi մոդուլները կարող են ինտեգրվել թվային վզկապերի, որոնք իրենցից կներկայացնեն ոչխարների տեղաշարժմանը հետևող սարք։

Նախագծի հեղինակները կփորձեն կյանքի կոչել ինտերնետի հիմնական սկզբունքներից մեկը` միմյանց հետ կապվելու և առանց մարդկային գործոնի տվյալներ ուղարկելու էլեկտրոնային սարքերի ունակությունը։ Հետազոտողները նշում են, որ գյուղական համայնքներում նման հայեցակարգ կազմակերպելն ավելի դժվար է ավելի բարդ լանդշաֆտի պատճառով։ Սակայն արդյունքները ևս ակնհայտ են, հեռավոր շրջանների որակյալ ցանցային ծածկույթն ու տարբեր տեսակի հաղորդիչների առկայությունը կօգնեն լուծել բնական աղետների հետ կապված խնդիրներն ու բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը։ 

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Global  Competitiveness Report 2014-2015» զեկույցի համաձայն, որը հրապարակվել է 2014 թ.–ի սեպտեմբերին, Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 7–րդ տեղը ինտերնետ–հասանելիության արագության ցուցանիշով` մեկ օգտատերի հաշվով։ Համեմատության համար պետք է նշել, որ Ռուսաստանը այդ ցանկում զբաղեցնում է 43–րդ հորիզոնականը։–0–