Մանչեսթերի ոստիկանությունն առգրավել է 3D–տպիչով պատրաստած ատրճանակի դետալները
25.10.2013,
18:08
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի ոստիկանությունն առգրավել է 3D–տպիչով պատրաստած պլաստմասե ատրճանակի դետալները։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բրիտանական Մանչեսթեր քաղաքի ոստիկանությունն առգրավել է 3D–տպիչով պատրաստած պլաստմասե ատրճանակի դետալները։
«Ոստիկանները ստուգման ժամանակ հայտնաբերել և առգրավել են 3D-տպիչ, ինչպես նաև դրանով պատրաստած փամփշտակալը և ձգանը։ Եթե փորձաքննությունը հաստատի, որ դրանցից կարելի է գործող պլաստմասե ատրճանակ հավաքել, ապա դա կդառնա Մեծ Բրիտանիայի առաջին այդպիսի դեպքը։ Դետալներն ուսումնասիրում են փորձագետները»,– ասվում է ոստիկանության քաղաքային վարչության հաղորդագրությունում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Տպիչի սեփականատերը ձերբակալվել է վառոդի պատրաստման կասկածանքով, և այժմ նրա հետ հարցաքննություն են անցկացնում։ Ոստիկանությունը նշում է, որ 3D-տպիչով ատրճանակ կարող է պատրաստել ցանկացած մեկը, ով ձեռք կբերի սարքը, որն արժե մոտ 2 հազար դոլար, կարդիականացնի այն և համապատասխան սխեմաներ կգտնի համացանցում։
Մայիսին ամերիկյան ընկերություններից մեկը համացանցում նման տպիչներով զենքի պատրաստման սխեմաներ էր տեղադրել։ Ատրճանակի բոլոր դետալներից միայն մեկը` զարկանը, պատրաստվում է մետաղից, մյուսները պատրաստվում են պլաստիկից շերտերով, տպիչի վրա։ Համացանցում գծագրերի տարածումը մի շարք երկրների իշխանությունների մտահոգության պատճառ է դարձել։ Ավստրալիայի ոստիկանությունը պատրաստել է պլաստմասե ատրճանակ 3D-տպիչի վրա, փորձարկել է այն և պարզել, որ այդպիսի զենքը վտանգավոր է նաև հենց օգտագործողի համար։ -0-