USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՎիվաՍել–ՄՏՍ–ը Երևանի կենտրոնական հատվածներում իր ցանցերի չարտոնված հասանելիություն է հայտնաբերել

30.10.2013, 14:46
ՎիվաՍել–ՄՏՍ բջջային օպերատորը Երևանի կենտրոնական հատվածներում իր ցանցերի չարտոնված հասանելիություն է հայտնաբերել, չորեքշաբթի հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ՎիվաՍել–ՄՏՍ–ը Երևանի կենտրոնական հատվածներում իր ցանցերի չարտոնված հասանելիություն է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել–ՄՏՍ բջջային օպերատորը Երևանի կենտրոնական հատվածներում իր ցանցերի չարտոնված հասանելիություն է հայտնաբերել, չորեքշաբթի հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երրորդ անձանց կողմից չարտոնված սարքերի միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին վերջերս բացահայտված միջամտության հետևանքով, ընկերության բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ՝ կապված շարժական հեռախոսակապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–