USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎիվաՍել-ՄՏՍ-ը թարմացրել է «Ինտերնետ օգնականի» բջջային տարբերակի հնարավորությունները

18.01.2016, 17:15
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը թարմացրել է  «Ինտերնետ օգնականի» բջջային տարբերակի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

 Նոր տարբերակը թույլ է տալիս օգտվել բջջային ծառայությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններից. գտնել ռոումինգ ծառայություններին և սակագնային պլաններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները, ծանոթանալ հատուկ առաջարկներին, ծածկույթի քարտեզին և ընկերության սպասարկման կենտրոնների հասցեներին ու աշխատանքային ժամերին:

  Ինչպես նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,  ընկերությունը հավատարիմ է  մնալով հաճախորդամետ գործելակերպին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է «Ինտերնետ օգնական» ինքնասպարկման պորտալի պարզ և հարմարավետ բջջային հավելվածը՝ iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

«Հավելվածը հնարավորություն է տալիս փնտրելու ապրանքատեսակների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաժանորդների իրազեկվածությունը և ծառայությունների կառավարման արդյունավետությունը»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Հավելվածի թարմացված տարբերակից կարելի է օգտվել առանց համակարգում:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-