ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախազգուշացնում է բաժանորդներին Երևան-Աբովյան մայրուղու որոշ հատվածներում ցանցում հնարավոր խնդիրների մասին
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախազգուշացնում է բաժանորդներին Երևան-Աբովյան մայրուղու որոշ հատվածներում ցանցում հնարավոր խնդիրների մասին։
Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունում, տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Աբովյան մայրուղու որոշ հատվածներում հնարավոր է կապի որակի վատթարացում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար»,– ասվում է հաղորդագրությունում։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-