USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Մի շարք երկրներում VivaCell-MTS–ի բաժանորդների համար ռոումինգի սակագինը ժամանակավորապես նվազել է մինչև 90 դրամ/րոպե

04.03.2015, 18:15
2015 թ.–ի մարտի 4-ից մինչև ապրիլի 16-ը մի շարք երկրներում գտնվելիս ռոումինգում մուտքային զանգերի և դեպի Հայաստան VivaCell-MTS -ի` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգերի սակագինը կկազմի 90 դրամ/րոպե, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մի շարք երկրներում VivaCell-MTS–ի բաժանորդների համար ռոումինգի սակագինը ժամանակավորապես նվազել է մինչև 90 դրամ/րոպե

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. 2015 թ.–ի մարտի 4-ից մինչև ապրիլի 16-ը մի շարք երկրներում գտնվելիս ռոումինգում մուտքային զանգերի և դեպի Հայաստան VivaCell-MTS -ի` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգերի սակագինը կկազմի 90 դրամ/րոպե, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծառայությունը գործում է Միացյալ Արաբական Էմիրություններում, Եգիպտոսում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Իրանում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Հոնգ Կոնգում, Հորդանանում, Ճապոնիայում, Մակաոյում, Շրի Լանկայում, Չինաստանում, Սինգապուրում և Ֆիլիպիններում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Չինաստանում, Ճապոնիայում, Լիբանանում, Մակաոյում, Ֆիլիպիններում և Հարավային Կորեայում ծառայությունները հասանելի են միայն հետվճարային բաժանորդներին:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:–0–