USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Սմարթֆոնից օգտվող VivaCell-MTS–ի բաժանորդները ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ

11.06.2015, 16:41
Սմարթֆոնից օգտվող VivaCell-MTS–ի բաժանորդները ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Սմարթֆոնից օգտվող VivaCell-MTS–ի բաժանորդները ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Սմարթֆոնից օգտվող VivaCell-MTS–ի բաժանորդները ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նմանապես՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիա) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդներն այսուհետ կարճ հաղորդագրությունները կստանան կյուրեղատառ (ռուսատառ):

«Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կշարունակեն ստանալ իրենց կողմից նախկինում կատարված կարգավորումներից ելնելով՝ այսինքն այն լեզվով, որով մինչև այժմ այդ հաղորդագրությունները ստանում էին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից նշեցին, որ փորձարկման փուլում գտնվող նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ: «Հայատառ կամ ռուսատառ կարճ հաղորդագրություններ ուղարկելու նախաձեռնության նպատակը տեղեկատվությունը նախընտրելի լեզվով ստանալու՝ բաժանորդների ցանկությունը բավարարելն է: Այս որոշման հիմքում ընկած է ընկերության այն համոզմունքը, որ տեխնիկական հնարավորությունները պետք է առավելագույնս համապատասխանեցվեն բաժանորդի ցանկությանը», - ասել է VivaCell-MTS -ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերության ներդրած ևս մեկ նորամուծությունն է այն, որ ընկերության սպասարկման կենտրոններում մատուցված ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, կատարված գործարքի վերաբերյալ կստանան ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ինչպես ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, այդպես էլ SMS-ծանուցումները կստանան լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։–0–