USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՎիվաՍել-ՄՏՍ–ում` ինտերնետի խափանումներ Հայաստանում. Վրաստանում մալուխ է վնասվել

04.02.2019, 14:35
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով:
ՎիվաՍել-ՄՏՍ–ում` ինտերնետի խափանումներ Հայաստանում. Վրաստանում մալուխ է վնասվել

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների մասով:

«Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը», - հայտնում են ընկերությունից:-0-