USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում VivaCell-MTS–ի կապիտալ ներդրումները տասը տարվա ընթացքում գերազանցել են 183 մլրդ. դրամը

01.07.2015, 16:05
Հայաստանում VivaCell-MTS–ի կապիտալ ներդրումների ծավալը տասը տարվա ընթացքում գերազանցել է 183 մլրդ. դրամը, ասել է VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կազմակերպության  գործունեության տասնամյակի տոնակատարության ժամանակ։
Հայաստանում VivaCell-MTS–ի կապիտալ ներդրումները տասը տարվա ընթացքում գերազանցել են 183 մլրդ. դրամը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում VivaCell-MTS–ի կապիտալ ներդրումների ծավալը տասը տարվա ընթացքում գերազանցել է 183 մլրդ. դրամը, ասել է VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կազմակերպության  գործունեության տասնամյակի տոնակատարության ժամանակ։

Բացի այդ, տասը տարվա գործունեության ընթացքում կազմակերպությունը շուրջ 28.9 մլրդ. դրամ է հատկացրել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հովանավորության ծրագրերի իրականացման համար։

Յիրիկյանի խոսքերով` շուկայում VivaCell-MTS-ի մասնաբաժինը կազմում է ավելի քան 60 տոկոս։

«Մենք առաջատարն ենք` մեր հզոր, ժամանակակից և ընդարձակ ցանցի և երրորդ սերնդի 1150 բջջային կապի բազային կայանների և չորրորդ սերնդի 250 բազային կայանների շնորհիվ», – նշել է Յիրիկյանը։

Ինչ վերաբերում է հարկային վճարումներին, ապա, նրա խոսքերով, տասը տարվա  ընթացքում հարկային պատասխանատվությունը կազմել է 188.2 մլրդ. դրամ։

Յիրիկյանն ավելացրեց, որ ընկերությունը 66 մլրդ. դրամ է հատկացրել աշխատավարձային ֆոնդին` ընդգծելով, որ կազմակերպության մեծ ձեռքբերումներից է եղել այն, որ աշխատակիցների միջին տարիքը 34 է։

Միայն 2014 թվականի ընթացքում կազմակերպությունը հատկացրել է 2.045 մլրդ. դրամ սոցիալական ներդրումների համար հետևյալ ոլորտներում` կրթություն` 670 մլն. դրամ, մշակույթ` 690.8 մլն. դրամ, շրջակա միջավայրի պաշտպանություն, էկոլոգիական տեղեկացվածություն և ուսուցում` 190 մլն. դրամ, առողջապահություն` 237.8 մլն. դրամ, համայնքների զարգացում` 135 մլն. դրամ, առողջ ապրելակերպի և սպորտի խթանում` 121.4 մլն. դրամ։

Շարժական կապից և հարակից գործունեությունից հասույթը կազմել է ավելի քան 675.4 մլրդ. դրամ։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ –0–