USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամը VivaCell-MTS ընկերության կողմից ցանցային նոր սարքավորումներ է ստացել

15.05.2015, 21:11
Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամը VivaCell-MTS ընկերության կողմից ցանցային նոր սարքավորումներ է ստացել, ուրբաթ տեղեկացրել են բջջային օպերատորի մամուլի ծառայությունից։
 Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամը VivaCell-MTS ընկերության կողմից ցանցային նոր սարքավորումներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամը VivaCell-MTS ընկերության կողմից ցանցային նոր սարքավորումներ է ստացել, ուրբաթ տեղեկացրել են բջջային օպերատորի մամուլի ծառայությունից։

Նորագույն HP DL 370 սերվերները թույլ կտան ապահովել «Արմիքս» հիմնադրամի կողմից սպասարկվող ինտերնետի հայկական հատվածի անխափան շահագործումը, հնարավորություն կստեղծեն «Արմիքս»-ին միացած օպերատորներին իրականացնել ինտերնետ տրաֆիկի փոխանակում` օգտագործելով ինչպես 1 ԳԲ, այնպես էլ 10 ԳԲ կապակցման հնարավորությունները:

«Սա էապես կբարելավվի նաև «Արմիքս»-ի միջոցով փոխկապակցված օպերատորներին տրամադրվող Գուգլ Գլոբալ Քեշի (Google Global Cache-GGC) և հայկական կոնտենտի խոշորագույն կետի` «Արմթուբ»-ի (www.arm-tube.am) հասանելիությունը», – նշել են ընկերությունից։

Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամը ստեղծվել է 2011 թ.–ին` հեռահաղորդակցական ծառայությունների անվտանգության և որակի բարձրացման նպատակով Հայաստանի հեռահաղորդակցական ցանցերի միջև հանրային ինտերկոնտենտի ապահովման, ինչպես նաև այդ ծառայությունների գների նվազման միջոցով։

«Արմիքս»–ի հիմնադիրն են UITE–ն և «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ն, իսկ նախաձեռնող խմբում արդեն ներառվել են Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունները։ Ինչպես նշում են փորձագետները, Internet Exchange կենտրոնի ստեղծումը թույլ կտա Հայաստանում տնտեսել 20–30 տոկոս միջազգային ինտերնետ տրաֆիկ, ինչը հնարավորություն կտա նույնքան նվազեցնել ինտերնետի գներն ու ավելացնել տվյալների փոխանցման արագությունն ու որակը։ –0–