USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎիվաՍել-ՄՏՍ. սմարթֆոն գնելիս ստացեք «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն

12.12.2018, 12:13
Առաջարկում ներառված է սմարթֆոնների մեծ տեսականի:
ՎիվաՍել-ՄՏՍ. սմարթֆոն գնելիս ստացեք «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև 2019թ. հունվարի 31-ը գնելով «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi», «Alcatel», «Nokia» սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ հաճախորդները կստանան «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Առաջարկում ներառված է սմարթֆոնների մեծ տեսականի, որին կարելի է ծանոթանալ այստեղ:

«Y» սակագնային պլանով բաժանորդը ստանում է. Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 5 ԳԲ ինտերնետ, 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա, 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո, 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

Նշվում է, «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:

Առաջարկը գործում է սմարթֆոնը թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ գնելու դեպքում:

Նշվում է նաև, որ սմարթֆոնների ցանկը պարբերաբար համալրվելու է նոր մոդելներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:-0-