USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

«Viva» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են «+3ԳԲ» ինտերնետ ավելացնել իրենց փաթեթին

11.06.2019, 13:02
Այսուհետ «Viva» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։
 «Viva» սակագնային պլանի բոլոր բաժանորդները  կարող են «+3ԳԲ» ինտերնետ ավելացնել իրենց փաթեթին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «Viva» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթի գինը 500 դրամ է:

 

Գործողություն

USSD հրահանգ

Ակտիվացում

*888*1#

Ծառայության կարգավիճակի և օգտագործած ինտերնետի ծավալի ստուգում

*888#

 

Ընկերությունից նշում են, որ

 

·   Սակագնային պլանում ներառված ակտիվ ինտերնետային փաթեթ ունենալու դեպքում՝ նախ      սպառվում են ներառված փաթեթով տրամադրվող ինտերնետը, այնուհետև, «BIT 1» կամ «Super BIT» ծառայություններն ակտիվացված լինելու դեպքում՝ այս ծառայություններով տրամադրվող ինտերնետը, և միայն դրանից հետո՝ ակտիվացված «+3ԳԲ» ինտերնետի փաթեթը:

·   Հավելյալ ինտերնետի փաթեթը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

·   «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ ակտիվացնելիս այն գումարվում է սակագնային պլանում ներառված ինտերնետային փաթեթի մնացորդին:

·   «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում:

·   «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 20ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա:

·   «+3ԳԲ» ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

«+3ԳԲ» ինտերնետ փաթեթ. ավելացրու՛ քո «Viva» սակագնային պլանի ինտերնետը:

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-