USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հատուկ առաջարկ «Viva 5500» և «Viva 7500» տարբերակներից օգտվողների համար

01.11.2016, 15:45
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հատուկ առաջարկ «Viva 5500» և «Viva 7500» տարբերակներից օգտվողների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հատուկ առաջարկ «Viva 5500» և «Viva 7500» տարբերակներից օգտվողների համար

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հատուկ առաջարկ «Viva 5500» և «Viva 7500» տարբերակներից օգտվողների համար:

Ընկերության հաղորդագրության համաձայն, մինչև 2017թ. փետրվարի 1-ը «Viva 5500» կամ «Viva 7500» տարբերակն ակտիվացնելով՝ համապատասխանաբար 5500 և 7500 րոպե խոսելաժամանակը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում, այլ նաև` դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար (77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]):

«Հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստան ուղղությունն ամենապահանջվածներց մեկն է հայաստանյան բաժանորդների շրջանում, նպատակահարմար գտանք ընձեռել նրանց հարազատների հետ առավել մատչելի և դյուրին տարբերակով շփվելու հնարավորություն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ընկերության նորություններին կարելի է ծանոթանալ նաև Facebook-ում: 

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-