«ԱրմենՏելը» սկսում է վիրտուալ առանձնացված սերվերի ծառայության տրամադրումը. VDS
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է VDS (Virtual Dedicated Server) ծառայության գործարկման մասին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն` իրավաբանական անձանց համար հատկացված վիրտուալ սերվերի ծառայության կոմերցիոն գործարկումը կսկսվի 2012թ. հունվարի 20-ին` ընկերության տվյալների կենտրոնի (Data Center) հիման վրա:
512 ՄԲ հատկացված օպերատիվ հիշողությամբ «VDS 10 GB» ծառայության ամսական բաժանորդավճարը կազմում է 10 000 դրամ: Սկավառակի ծավալի (HDD) հավելյալ յուրաքանչյուր 1 ԳԲ-ի համար ամսական վճարը կազմում է 500 դրամ, իսկ օպերատիվ հիշողության (RAM) լրացուցիչ յուրաքանչյուր 128 ՄԲ` 1000 դրամ: Ռեսուրսների հասանելիությունն ապահովվում է արտաքին կապուղիների համար` 20 Մբվ, իսկ ներքին կապուղիների համար` 100 Մբվ արագությամբ:
«Ենթակառուցվածքների զարգացման և տեխնիկական սարքավորումների վերազինման ուղղությամբ կատարված բազմամիլիոնանոց ներդրումները «ԱրմենՏել» ընկերությանը թույլ են տալիս բարձր մակարդակով մատուցել ոչ միայն կապի ավանդական ծառայություններ, այլև Ինտերնետ-հասանելիության և դրան հարակից ամենաժամանակակից ծառայություններ: VDS-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես վիրտուալ սերվերի կազմակերպման ամենաառաջատար, ժամանակակից և պաշտպանված ծառայություն, և մենք ուրախ ենք, որ այն արդեն հասանելի է մեր կորպորատիվ հաճախորդներին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել» ընկերության տվյալների կենտրոնը խոշորագույնն է երկրում և հագեցված է ամենաժամանակակից սարքավարումներով, կապի արագագործ կապուղիներով` սեփական օպտիկամանրաթելային գծերի միջոցով:
Մոնիթորինգի ավտոմատացված համակարգերն ապահովում են աշխատունակության շուրջօրյա դիտարկումը, իսկ տեխնիկական ու ծրագրային ապահովումն երաշխավորում է ընկերության և նրա գործընկերների համակարգերի կայուն աշխատանքը:
«ԱրմենՏել» ՓԲԸ- ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրլիլից: «ԱրմենՏելիե 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցմանծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապիծառայություններ: -0-