«Յուքոմիացում»՝ Ucom-ը հանդես եկավ նոր հեղափոխական առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը հանդես եկավ նոր՝ հեղափոխական առաջարկով ֆիքսված ծառայության իր բաժանորդների համար: Գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով ընկերությունն սկսել է «յուքոմիացում» (#ucomմիացում) արշավը: Ֆիքսված ծառայության առկա և նոր բաժանորդները, միանալով շարժական հեռախոսակապի Ունիվերսալ ծառայությանը, կստանան մինչև երկու անգամ շատ րոպեներ, մինչև երկու անգամ շատ ինտերնետ և կօգտագործեն Ունիվերսալ ծառայությունը 4 ամիս առանց ամսավճարի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ավելին, Ունիվերսալ ծառայությունից նույն բացառիկ պայմաններով կարող են օգտվել նաև առկա ու նոր բաժանորդների 4 մտերիմները՝ ներկայացնելով առաջարկից օգտվելու հնարավորություն տվող հատուկ կտրոնը:
«Օրինակ, առաջարկի շրջանակներում Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան զանգելու համար, 10 ԳԲ շարժական ինտերնետ և դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ 1500 կարճ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, այսինքն՝ ստանդարտ ներառումներից երկու անգամ շատ ծավալ», - նշված է տարածած հաղորդագրությունում։
«Ի դեպ, փաթեթում ընդգրկված բոլոր 5 բաժանորդները կարող են ակտիվացնել MediaRoom հավելվածը և դիտել 55 ալիք շարժական TV-ով՝ առանց որևէ վճարի: Սա շուկայում առկա թերևս լավագույն կոնվերգենտ առաջարկն է», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Հավելենք, որ առաջարկը գործում է U!TV, U!Net, TriplePlay ֆիքսվածծառայությունների ներկայիս և նոր բաժանորդների համար Ունիվերսալծառայությանը 2 տարի բաժանորդագրվելու դեպքում», - նշվում է հաղորդագրությունում:
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: –0–