USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

18.10.2019, 16:36
Ucom-ն առանց որևէ պարտավորության առաջարկում է ձեռք բերել մասնավորապես Samsung Galaxy A10s և Xiaomi Mi A3 սմարթֆոնները։
Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս հոկտեմբերին «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկի շրջանակներում Ucom-ն առանց որևէ պարտավորության առաջարկում է ձեռք բերել մասնավորապես Samsung Galaxy A10s և Xiaomi Mi A3 սմարթֆոնները։ Ընդ որում Xiaomi Mi A3 սմարթֆոնը ձեռք բերելիս գնորդները կստանան նաև Xiaomi AirDots անլար ականջակալները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Samsung Galaxy A10s նորագույն սմարթֆոնը ներկայացված է սև, կապույտ և կարմիր գույներով։ Այն շուկային է ներկայացվել 2019 թվականի սեպտեմբերին, ունի 2 հիմնական տեսախցիկ, HD որակի էկրան և, ի տարբերություն 2019 թվականի մարտին թողարկված Samsung Galaxy A10 մոդելի, օժտված է մատնահետքի սենսորով, ավելի հզոր մարտկոցով և ոչ թե 5 ՄՊ, այլ 8 ՄՊ առջևի տեսախցիկով։ Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել 78 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն առնվազն 2 900 դրամ։ Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում ամսական վճարը կկազմի 3300 դրամ, և բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու համար։    

«Xiaomi Mi A3 արհեստական բանականությամբ և եռակի տեսախցիկով սմարթֆոնի գնորդներին առաջարկվում է տեսնել իրականության բոլոր գույներն ընդամենը 115 900 դրամով։ Այդ նորագույն մոդելը նույնպես ներկայացված է երեք գույներով` Kind of Grey, Not just Blue, More than White, օժտված է էկրանի տակ գտնվող մատնահետքի սենսորով, Android One համակարգով, 48 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ հիմնական և 32 ՄՊ AI selfie տեսախցիկով և հասանելի է ամսական սկսած 4200 դրամից», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Xiaomi Mi A3 սմարթֆոնի գնորդները կստանան նաև Xiaomi AirDots անլար ականջակալներ։ Իսկ Ucom Ունիվերսալ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է նաև 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար, - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընդգծենք, որ նշյալ սմարթֆոնները ձեռք բերելիս պարտադիր բաժանորդագրման պարտավորություն չկա։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-