USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ucom-ն ավելացնում է հեռուստաալիքների քանակը 12-ով և առաջարկում է դիտել դրանք առանց հավելավճարի

01.08.2019, 16:29
Օգոստոսի 1-ից Ucom TV-ի ալիքների ցանկը կհամալրվի 12 նոր հեռուստաալիքներով, որոնցից 9-ը կհեռարձակվեն HD որակով։
Ucom-ն ավելացնում է հեռուստաալիքների քանակը 12-ով և առաջարկում է դիտել դրանք առանց հավելավճարի

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 1-ից Ucom TV-ի ալիքների ցանկը կհամալրվի 12 նոր հեռուստաալիքներով, որոնցից 9-ը կհեռարձակվեն HD որակով։ Մինչև սեպտեմբերի 1-ը Ucom-ի uTV, TriplePlay, 4Play բաժանորդներն ի լրումն իրենց փաթեթներում արդեն ներառված հեռուստաալիքների հնարավորություն ունեն առանց հավելավճարի դիտելու ավելացված 12 ալիքները։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Նշյալ բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ անվճար դիտել, իսկ հավանության դեպքում՝ իրենց փաթեթներում լրավճարով ներառել մասնավորապես TV 3, Bridge TV HITS, BRIDGE Classic, Amedia Hit HD, A1 HD, A2 HD, RT DOC HD, Viasat Nature HD, В мире животных HD, Animal Planet HD, TLC HD և Discovery Science HD հեռուստաալիքները», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Ucom-ը մշտապես թարմացնում է իր ցանցում առկա հեռուստաալիքների ցանկը և այսօրվանից հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում առանց հավելավճարի փորձարկելու բոլորովին նոր հեռուստաբովանդակություն։ Նաև որպես հաճախորդամետ ընկերություն մենք ջանում ենք հատկապես HD որակի հեռուստաարտադրանքն ավելի հասանելի ու մատչելի դարձնել մեր բաժանորդների համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշվում է նաև, որ առաջարկը հասանելի չէ uTV Box և uTV Econom ծառայությունների բաժանորդներին։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–