USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ն առաջարկում է իր ցանցում դիտել «Գահերի խաղը» ամենասպասված հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը

12.04.2019, 15:30
Ucom ընկերությունն առաջարկում է իր հեռուստատեսային ցանցում դիտել 2019թ․ գարնան ամենասպասված՝ «Գահերի խաղը» սկանդալային հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը:
Ucom-ն առաջարկում է իր ցանցում դիտել «Գահերի խաղը» ամենասպասված հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն առաջարկում է իր հեռուստատեսային ցանցում դիտել 2019թ․ գարնան ամենասպասված՝ «Գահերի խաղը» սկանդալային հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը՝ կարևորելով հայաստանյան հեռուստադիտողին աշխարհի մեդիա-նորույթները ճիշտ ժամանակին և առաջինը հրամցնելու գործոնը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման և զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհառչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift և այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:   

«Ucom-ը նաև առաջին հայաստանյան ընկերությունն էր, որը Discovery, National Geographic, MTV, Fashion TV և այլ մեծանուն հեռուստամեդիա ընտանիքների ալիքները պաշտոնապես ներկայացրեց իր ցանցում։ Այսօր Ucom-ը հանդիսանում է Discovery Communications թիմի առաջատար գործընկերը և Viasat հեռուստաալիքների ընտանիքի պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Վստահ եմ՝ մեր հեռուստասերները մեծագույն հաճույքով կմիանան ամբողջ աշխարհի կինոմաններին և FOX հեռուստաալիքով կդիտեն տարվա ամենասպասված հեռուստաբովանդակությունը։ Վալիերեն լեզվով ասած՝ Valar līs emagon Ucom [Բոլորը պետք է ունենան Ucom] «Գահերի խաղը» բարձր որակով դիտելու համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշվում է նաև, որ Ucom-ի հեռուստադիտողները կվայելեն «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի առաջին մասի պրեմիերան FOX-ի եթերում ապրիլի 15-ին, ժամը 23։00-ին։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–